Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն գործողություններ, որոնք նախատեսված են ՀԱՊԿ-ի պայմանագրով և կանոնադրությամբ․ ՀԱՊԿ-ի հայտարարությունը՝ Սյունիքում իրավիճակի մասին

Հայաստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը ս.թ. մայիսի 13-ին կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում տեղեկացրել է մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը եւ խորացել են Հայաստանի տարածք մի քանի կիլոմետրով: Այս մասին ասված է ՀԱՊԿ հայտարարությունում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը:
ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետեւում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտության դեպքում, կձեռնարկվեն գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով։