Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական սադրանք Հայաստանի սահմանին․ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին․ Քննարկում․ Ուղիղ

Ադրբեջանական սադրանք Հայաստանի սահմանին․ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին․ Քննարկում․ Ուղիղ
Հայաստան
11:33, 14 май 2021
Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հայաստանի պետական սահմանը խախտած և «Սև լիճ» կոչվող տեղանքը շրջափակած ադրբեջանական զինված ուժերի որոշակի խմբեր արդեն երկրորդ օրն է չեն հեռանում տարածքից: Ավելին՝ մայիսի 13-ի կեսօրին, համաձայն ՊՆ-ի հաղորդագրության, ադրբեջանական զինուժը նոր սադրանքներ է նախաձեռնել Սիսիանի ու Վարդենիսի հատվածներում, որոնք կանխվել են:

Ստեղծված իրավիճակը Երևանը գնահատում է «պայթյունավտանգ» և 24 ժամվա ընթացքում անվտանգության խորհրդի երկու արտահերթ նիստերից հետո պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որի անդամ է հանդիսանում:

ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլա Զասի հետ հեռախոսային կապ է հաստատել նաև Հայաստանի ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի, դրա հետագա էսլակացիայի հնարավորության և ՀԱՊԿ-ի արձագանքի արդյունավետությանը կանդրադառնանք մայիսի 14-ին, ժամը՝ 11:00-ին, ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «Հոդված 3» ակումբի կազմակերպած «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ. ԵՐԵՎԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՀԱՊԿ-ԻՆ» թեմայով քննարկման ժամանակ:


Բանախոսներն են.

Թաթուլ Հակոբյան - լրագրող, վերլուծաբան, պատմության հետազոտո

Ալեքսանդր Իսկանդարյան - Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ

Հայկ Խաչիկյան - ռազմական փորձագետ