Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Hraparak-ը հերթական կեղծիքն է տարածում

Hraparak.am-ը «ՔՊ-ական թեկնածուն ձեռքը մտցնում է քաղաքացու գրպանը» վերտառությամբ տեսանյութ է տարածել, հավանաբար, ակնարկելով, որ Սիսիանի համայնքապետի ՔՊ թեկնածուն քաղաքացուն ընտրակաշառք է տալիս։

Տեսահոլովակից ակնհայտ երևում է, որ քաղաքացին ողջունում է Արմեն Հակոբջանյանին և բարեմաղթանք հղում, ինչից հետո Հակոբջանյանն ասում է` ապրեք, շնորհակալ եմ։ Ապա քաղաքացին մոտենում է թեկնածուին, ձեռքով բարևում և մի քանի վայրկյան ձեռքը մեկնած պահելով զրուցում Արմեն Հակոբջանյանի հետ։

Հակոբջանյանը ձեռքը չի տանում քաղաքացու գրպանը։ Ավելին` Արմեն Հակոբջանյանի կողքին այդ պահին կանգնած է նաև Aravot.am-ի լրագրողը։ Ըստ Hraparak-ի հերիք չէ, որ Հակոբջանյանը պետք է ընտրակաշառք բաժաներ, մի բան էլ, դա պետք է աներ փողոցում կանգնած, բացահայտ կերպով, լրագրողի ներկայությամբ։

Հատկանշական է, որ Hraparak-ի այս տեսանյութի` այս և այլ կեղծիքներ տարածող լրագրողը մերթընդմերթ մեզ` լրագրողներիս, լրագրողական դասեր է տալիս։

Վովա Հակոբյան