Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բողոքի քննությունը դատարանում․ Ուղիղ

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բողոքի քննությունը դատարանում․ Ուղիղ
Հայաստան
13:51, 14 май 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման դեմ բողոքի քննությունը։ 

Բողոքը քննում է դատավոր Դավիթ Հարությունյանը։ 

Նիստի ժամանակ մեղադրանքի կողմը` նիստը նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացրել, որոնք քննվել են դռնփակ։ Նշենք, որ պաշտպանական կողմն առարկել է միջնորդության դեմ։ Դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հայտարարել է, որ մերժում է միջնորդությունը։

Սակայն դատարանը բավարարել է բողոքը դռնբաց քննելու մասին միջնորդությունը,որից հետո նիստը շարունակվում է դռնբաց։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նշենք նաև, որ Դավիթ Հարությունյանը Սյունիքի միջադեպով անձանց չկալանավորող դատավորներից մեկն է։ Նա վերջերս մահացած, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ԱԱԾ ՊՊԾ վարչության պետ, Հրաչյա Հարությունյանի՝ (Կրակեմ Հրաչ) որդին է։