Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի 12-ից հետո ադրբեջանական զինվորների թիվն ավելացել է, բայց մենք ավելի շատ ենք․ Սյունիքի Վերիշենի համայնքապետ

Մայիսի 12-ից հետո ադրբեջանական զինվորների թիվն ավելացել է, բայց մենք ավելի շատ ենք․ Սյունիքի Վերիշենի համայնքապետ
Հայաստան
14:07, 14 май 2021
Civic.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանը նշեց, որ ինքն ու գյուղի տղաները հայկական բանակի հետ միասին Սև լճի տարածքում են՝ այնտեղ դիրքավորված ադրբեջանցիներից մոտ 10-15 մետր հեռավորության վրա․ 

«Մայիսի 12-ից հետո ադրբեջանական զինվորների թիվն ավելացել է, գիշերն են գալիս միանում եկածներին, բայց մենք ավելի շատ ենք։ Ռուս զինվորներ չեն եղել այս տարածքում, որտեղ մենք ենք, այս պահին էլ չկան։ GPS-ով ցույց է տալիս, որ լճի մոտից դեպի սահման դեռ 3 կմ էլ մերն է, բայց քարտեզներ են բերել, ասում են՝ այս տարածքը մերն է, արդեն GPS-ի սահմանագծերին էլ չեն համաձայնվում։ Մենք սպասում ենք բանակի գործողություններին, ամեն մեկիս մեր առաջադրանքը տրված է։ Բանակն ինչ գործողություն իրականացնի մենք էլ իրենց կմիանանք»։

Արարատ Օրդյանի խոսքով ընդհանուր լարվածությունը դեռ պահպանվում է և ադրբեջանական զորքը այս պահին Վերիշենի և Ակների վարչական տարածքներում է։

Նշենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի որոշ խմբեր Հայաստանի սահմանը հատել են և՛ Սյունիքի,և՛ Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ու այժմ դիրքավորված են Սև լճի և Վարդենիս բնակավայրի մոտակայքում։

Հիշեցնենք, որ Հայաստանը երեկ պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով։