Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսում տեղային բանակցությունները շարունակվում են, որ ադրբեջանական զորքը հետ գնա. համայնքապետ

Վարդենիսում տեղային բանակցությունները շարունակվում են, որ ադրբեջանական զորքը հետ գնա. համայնքապետ
Հայաստան
14:29, 14 май 2021
Ադրբեջանցիները կեղծ քարտեզներով հատել են հայ-ադրբեջանական սահմանն ու խորացել Հայաստանի տարածքում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նշեց, որ ադրբեջանական զորքը ներխուժել է հայկական կողմի միջդիրքային հատվածներով։

Նշենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի որոշ խմբեր Հայաստանի սահմանը հատել են և՛ Սյունիքի,և՛ Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ և այժմ դիրքավորված են Սև լճի և Վարդենիս բնակավայրի մոտակայքում։ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ երեկ ցերեկվանից ոչ մի տեղաշարժ չի եղել, փոփոխությունները մինչ այդ են եղել․

«Մեր ենթակայության վարչական շրջաններում՝ Վարդենիս սար կոչված բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները։

Ադրբեջանական զորքի թվի փոփոխություն էլ չի եղել։ Մեր կողմում միայն հայերն են, տեղային բանակցությունները շարունակվում են, սպասում ենք հարցը դիվանագիտական լուծում ստանա»։

Նշենք, որ մամուլում Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասել էր, որ Վարդենիսի սահմանին ադրբեջանցիները 2 օր առաջ են եկել 300-400 մետր։ Հիշեցնենք, որ Հայաստանը երեկ պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով։  

Նարա Մարտիրոսյան