Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին արդեն փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ՝ համապատասխան խողովակներով․ Ալեն Սիմոնյան․ Տեսանյութ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից դիմել են՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով, և այդ հարցը հիմա խորհդրի նիստում կքննարկեն։

Խոսելով նաև ՀԱՊԿ դիմելու մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այս պահին արդեն փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ՝ համապատասխան խողովակներով, ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ , ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ-ի նախագահին փոխհամաձայնության պայմանագրի շրջանակներում նաև ռազմական  օգնության հարցը։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է ասել՝ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հաայստանին։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ ո՛չ, նման բան հիմա ասել չի կարելի։

«Որևիցե կրակոց կամ  ընդհարում այս պահին չի եղել և տարբեր տեղաշարժեր այնուամենայնիվ տեղի են ունենում հընթացս նաև այնտեղ։

Եվ այս պահին նման հայտարարություն անելն անընդունելի է։ Բայց ՀՀ սուվերեն տարածքի հետ կապված, այո՛, խնդիր կա, որի հետ կապված մենք դիմել ենք մեր ռազմական դաշնակցին,որի հետ ունենք պայմանագիր, ինչպես նաև ՀԱՊԿ։ Երեկ իրավիճակն այլ էր, մի քանի ժամ առաջ այլ էր։ Երեկ մենք սպասում էինք, որ ադրբեջանական զորքերը դուրս կգան և հետ կգնան և դրա հետ կապված նաև քննարկումներ, խոսակցություններ և  փոխհամաձայնություններ կային ձեռք բերված, այսօր տեսնում  ենք, որ տեղաշարժ չկա, ուստի դրանից ելնելով նաև ես արդեն նշեցի, որ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին, մեր պայմանագրի շրջանակներում օգնության հարցով»,-ասաց Ալեն Սիմոնյանը։