Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանասարի տարածքում սկսվել են բանակցությունները

Իշխանասարի տարածքում սկսվել են բանակցությունները
Հայաստան
16:28, 15 май 2021
Իշխանասարի տարածքում սկսվել են բանակցությունները` «Ռադիոլուր»–ին տեղեկացրեց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։ Այսօր բանակցությունները վարում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել:

Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։