Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի հետ առնչվող գործարաններում ստիպում են անդամագրվել «Վերածնվող Հայաստանին». քաղաքացին դիմում է իրավապահներին

Քոչարյանի հետ առնչվող գործարաններում ստիպում են անդամագրվել «Վերածնվող Հայաստանին». քաղաքացին դիմում է իրավապահներին
Հայաստան
20:04, 15 май 2021
Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Դ Մուտաֆյանը գրում է

«Տարբեր աղբյուրներից ինֆորմացիա է ստացվում, որ "Մաքուր Երկաթի գործարան ԲԲԸ", "Արմենիան մոլիբդեն փրոդաքշն (ներկայումս ԱՄՓ հոլդինգ ՍՊԸ)" և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված այլ ձեռնարկություններում մարդկանց ստիպում են անդամագրվել Սյունիքի նախկին մարզպետի կողմից ստեղծված և Քոչարյանի դրոշի տակ ընտրություններին մասնակցող "Վերածնվող Հայաստան" կուսակցության շարքերը: Մարդկանց առաջարկում են անդամագրվել, կամ ազատվել աշխատանքից: Ստացված տեղեկությունների համաձայն բանվորների շարքում կան ազատման դիմում գրածներ, ինչը չի կարելի ասել վարչական մասի աշխատակիցների վերաբերյալ: Հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան , կարծում եմ դժվար չի ճշտել  մի քանի օրվա ընթացքում այս ձեռնարկություններից ազատված մարդկանց անունները և զրուցել նրանց հետ ինչպես և զրուցել անձնակազմի մյուս, աշխատող անդամների հետ, ներսում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին ինֆորմացիա ստանալու համար»: