Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի ավելի լայն քննարկման. Վահան Քերոբյան

Երեկ Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի արդեն ավելի լայն քննարկման։ Այդտեղ առանցքային դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման, կարելի է ասել միակ ճանապարհ, որովհետև մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ստեղծել ինչքան հնարավոր է բարձր ավելացված արժեք և այդ ավելացրած արժեքը պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ։ Դրա միակ հնարավոր տարբերակը ինչքան հնարավոր է բարձր գիտելիքահեն կոմպոնենտ ունենալն է մեր երկրի տնտեսության մեջ:
 
Փոխում ենք պատկերացումները և մյուս տարի կարծում եմ արդեն պատրաստ կլինենք կրթության համակարգին ներկայացնել, թե տնտեսությանը ինչ աշխատակիցներ են պետք տարբեր ոլորտներից:
 
Գաղտնիք չէ, որ հիմա կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և մեր նպատակն է այնպես անել, որ այս երկու համակարգերը համահունչ լինեն և ծառայեն մեր առջև դրված մարտահրավերների հաղթահարմանը»,- ասել է Վահան Քերոբյանը: