Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվտանգության խորհուրդը շուտով հանդես կգա հաղորդագրությամբ՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ

Անվտանգության խորհուրդը շուտով հանդես կգա հաղորդագրությամբ՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
Հայաստան
11:19, 17 май 2021
Civic.am-ի հավաստի տեղեկություններով՝ Անվտանգության խորհուրդը շուտով հանդես կգա պաշտոնական հաղորագրությամբ՝ ադրբեջանցիների հետ վարած բանակցությունների արդյունքի, ինչպես նաև մամուլում տարածվող՝ ադրբեջանական կողմի «Մեղրիի միջանցք» տրամադրելու մասին շրաջանառվող լուրերի պարզաբանմամբ։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։

Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների ընթացքին և Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր։

Նշենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի ԶՈՒ մի քանի խմբավորումներ հատել են Հայաստանի սահմանն ու խորացել՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռևս ապրիլին Սյունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր, որ Մեղրիի միջանցք չի լինելու․«Եթե իրենք ասում են Մեղրու միջանցք, մենք էլ ասում ենք՝ Նախիջևանի միջանցք»,-ասել էր նա, ու մատնանշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով միջանցք տրամադրելու վերաբերյալ որևէ դրույթ չկա։