Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի շարք կատեգորիայի անձիք կազատվեն պետական տուրքից․ բարեփոխումներ Հանրային ծառայությունների ոլորտում. Վահե Դանիելյան․ Տեսանյութ

Հանրային ծառայությունների ոլորտում արմատական բարեփոխումներ ենք իրականացրել՝ Արդարադատության նախարարության վերաբերյալ․ երկու նոր օրենքներ և 8 օրենքներում՝ փոփոխություններ,որով համակարգային փոխել ենք ՔԿԱԳ ծառայություններն ու պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները։ Այս մասին այսօր՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը։

Նրա խոսքով ամբողջովին փոխվել է պետական տուրքի համակարգը։ Պետական տուրքից ազատվում են կենսաթոշակառուները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամները կամ հաշմանդամ երեխաները, ընտանիքի անապոհովության գնահատման համակարգում ներառված անձինք, ինչպես նաև, ռազմական գործողություններին մասնակցած կամ ռազմական գործողությունների հետևանքով զոհված, մահացած ճանաչված քաղաքացիների ամուսինը, զավակը կամ ծնողը։ Այս անձիք բոլորը ազատված են լինելու ՔԿԱԳ ծառայությունների բոլոր տուրքերից։

«Մենք նաև որոշ ծառայությունների համար առհասարակ պետական տուրքերը վերացրել ենք։ Օրինակ՝ ՔԿԱԳ-ի ցանկացած տեղեկանք ստանալու համար 2000 դրամ պետական տուրք էր գանձվում, և դա տարածվում էր, մոտավորապես, 13․000 քաղաքացիների վրա։ Հիմա այդ տուրքը չի վճարվի։ Պետ․ տուրքից ազատվելու են նաև ամուսնության գրանցման համար, որը ամեն տարի տարածվում էր, մոտավորապես, 15 հազար ամուսնական զույգերի վրա», - նշեց։ 

Նրա խոսքով՝  խրախուսելով առցանց գրանցումը վերացնել պետ․ տուրքը՝ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար՝ առցանց գրանցման դեպքում, իսկ խոսքը մոտ 3000 դրամապետական տուրքի մասին է։

«Կրճատվել են նաև մատուցվող ծառայությունների ժամկետները, որպեսզի քաղաքացու կյանքն ավելի հեշտ լինի։ Օրինակ՝ անվան փոփոխության համար, մինչև 5 ամիս տևող ժամկետը կրճատել ենք՝ 15 աշխատանքային օր։ Ուղղման, փոփոխման, վերկանգնման համար 4 ամիս ժամկետը կրճատել ենք՝ 15 օր, և այս ամենը նախատեսում ենք էլ ավելի շատ կրճատել։ Քաղաքացիներին սա կհետաքրքրի, հատկապես, երբ, իրանց անվան կամ տարեթվի  մեջ առանձին ուղղագրական՝ թվերի և տառերի սխալներ են տեղի ունեցել, և քաղաքացիները բախվել են բյուրոկրատական քաշքշուկների»։

Նրա խոսքով եթե այդ սխալները տեղի են ունեցել պետական մարմինների աշխատակիցների նախկինում թույլ տված սխալի արդյունքում, այդ դեպքերում պետ․ տուրք առհասարակ չպետք է գանձվի քաղաքացուց։

Նախատեսվում է նաև ծառայությունների մեծ մասը թվայնացնել․ «Փաստաթղթեր քաղաքացիներին այլև չենք տալու, այլ գրանցված ակտը ուղարկելու ենք քաղաքացու էլեկտրոնային հասցեինք՝ ժամանակակից QR կոդի միջոցով, որի վավերականությունը  հնարավոր է հաստատել Արդարադատության նախարարության համապատասխան կայքի միջոցով»։

Դանիելյանի խոսքով՝ առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, նաև, հայկական հյուպատոսական հիմնարկների ՀՀ-ից դուրս բիզնես գրանցելու համար, և բիզնեսի ամսաբաժին գնելու, որը լավ գործիք է օտարերկրյա ներդրումների համար։

Հարցին, թե կա՞ն հաշվարկներ, թե ՀՀ պետական բյուջեյի մուտքը որքա՞ն է պակասելու այս փոփոխությունների արդյունքում, պարոն Դանիելյանը նշեց, որ բյուջեյի վրա որոշակի ազդեցություն ունեն այս բարեփոխումները, սակայն դրանք փոխհատուցվելու են այլ միջոցներով․ «Օրինակ, երբ մենք սահմանում ենք 15 աշխատանքային օր, մենք սահմանելու ենք, նաև, ավելի կարճ ժամկետներ․ օրինակ՝ 10 օր,5 օր,2 օր, և այս հավաքագրումները, համոզված ենք, որ ծածկելու են բյուջեի եկամուտների այն մասը, որը մենք «զոհաբերել  ենք» հանուն մեր քաղաքացիներին՝ որակյալ և արագ ծառայություններ մատուցելու»։