Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից մեր զինծառայողների շրջափակման մեջ լինելու մասին տարածվող լուրերը կեղծ են․ ՊՆ

Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից մեր զինծառայողների շրջափակման մեջ լինելու մասին տարածվող լուրերը կեղծ են․ ՊՆ
Հայաստան
12:34, 17 май 2021
Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից մեր զինծառայողների շրջափակման մեջ լինելու մասին տարածվող լուրերը կեղծ են։
Civic.am-ին ՊՆ-ից հայտնեցին, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ սոցիալական հարթակներում տեղեկություններ են տարածվել իբր հայ զինծառայողների՝ ադրբեջանցիների կողմից արդեն 4-5 օր շրջափակման մեջ լինելու մասին։

Ավելին՝ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ բոլոր երեք ուղղություններով, որոնցով ադրբեջանցիները առաջացել և մտել են ՀՀ տարածք, իրենք են գտնվում մեր զորքերի վերահսկողության տակ։