Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկվա Տեր-Պետրոսյանի խոսքը միայն անցյալի, իր քաղաքական ժառանգության ներկայացուցիչների դեմ պայքարի մասին էր. Ցավում եմ... Պողոսյան

Երեկվա Տեր-Պետրոսյանի խոսքը միայն անցյալի, իր քաղաքական ժառանգության ներկայացուցիչների դեմ պայքարի մասին էր. Ցավում եմ... Պողոսյան
Հայաստան
13:32, 17 май 2021
Լեւոն Տեր-Պետրոսյանը թերեւս ամենամեծ ավանդն ունի արդի քաղաքական դերակատարների` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ձեւավորման գործում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեկ ամսից ավելի է՝ բոլոր հարցազրույցներում նշում եմ, որ մեզ պետք է ազգային նոր օրակարգ եւ ոչ թե քննարկում անցյալի մասին։

Սոկրատեսը փոփոխության մասին ասում էր` ցանկանում ես փոփոխություն՝ նորը ստեղծիր, այլ ոչ թե պայքարիր անցյալի հետ։

Լեւոն Տեր-Պետրոսյանը թերեւս ամենամեծ ավանդն ունի արդի քաղաքական դերակատարների` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ձեւավորման գործում։ Երեկվա Տեր-Պետրոսյանի խոսքը միայն անցյալի, իր քաղաքական ժառանգության ներկայացուցիչների դեմ պայքարի մասին էր։ Ցավում եմ»։