ՀԱՊԿ-ում վաղը կքննարկվի Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը

Հայաստան
Վաղը՝ մայիսի 19-ին Դուշանբեում կկայանա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արդեն իսկ մեկնել է՝ նիստին մասնակցելու համար։
Նշենք, որ Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմնել էր ՀԱՊԿ-ին՝ պայմանագրի 2-րդ հոդվածով՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանը հատելու և առաջանալու խնդրի լուծման նպատակով աջակցություն ստանալու համար։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի ԶՈւ մի քանի խմբավորումներ Հայաստանի միջդիրքային հատվածներով հատել էին ՀՀ պետական սահմանն ու առաջացել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Ադրբեջանցիների հետ բանակցությունները շարունակվում են սկսած մայիսի 13-ից։ Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստում շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ Ադրբեջանի ԶՈւ խմբավորումները պետք է դուրս գան ՀՀ տարածքից։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ադրբեջանական ագրեսիան կանխելու համար նաև ռազմական օգնություն է խնդրել Ռուսատանի Դաշնությունից` Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ․ «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագրի հիմքով: