Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանությունը եղել է այն հատվածում, որտեղ արգելափակված են ադրբեջանցիները․ ՊՆ

Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանությունը եղել է այն հատվածում, որտեղ արգելափակված են ադրբեջանցիները․ ՊՆ
Հայաստան
18:57, 18 май 2021
Երեկ Վարդենիսի այն հատվածում, որտեղ արգելափակված են ադրբեջանցի զինվորականները, վիճաբանություն է եղել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, որն արագ հարթվել է։ Այդ մասին Civic.am—ի հետ զրույցում հայտնեցին ՊՆ-ից։

Նախարարությունից նաև հայտնեցին, որ լուրը, թե ադրբեջանիցները տեղաշարժվել են և իբրև թե հանդիպել են հայ դիրքապահներին ու միջադեպը եղել է այնտեղ, չի համապատասխանում իրականությանը։

«Իրենք մայիսի 13-ին երբ եկել ու արգելափակվել են, միջադեպն այդ տարածքում է տեղի ունեցել։ Այսինքն՝ ուրիշ որևէ տեղ չի եղել դա։ Եվ հենց այդ տարածքում էլ մեր զինվորականների հետ եղել է այդ վիճաբանությունը, որն արագ հարթվել է»,-ասացին ՊՆ-ից։։