ՊՆ-ն պարզաբանեց, որ սոցկայքերում տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ․ Արթուր Հովհաննիսյան

Հայաստան
ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՊՆ-ն պարզաբանեց, որ սոցկայքերում տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։ Թե երբ եւ որտեղ է դեպքը տեղի ունեցել կհայտնի ուսումնասիրությունից հետո։ Թե ինչու ՊՆ-ն մոտ մեկ ժամ հետո արձագանքեց կարելի է քննարկել, բայց նման տեսանյութերի ուսումնասիրությունը եւ հանրությանը ստույգ տեղեկություն հաղորդելը ժամանակ է պահանջում։
Բայց կրկին առերեսվում ենք նույն իրավիճակին, երբ պետությանդ կամ ժողովրդիդ ցավ պատճառող երեւույթները դառնում են որոշների հրճվանքի շարժառիթն ու ամեն կերպ օգտագործվում սեփական շահի համար, ընդդեմ պետության»։