Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվը 21․591 է

Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվը 21․591 է
Հայաստան
19:59, 19 май 2021
Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 21․591 քաղաքացի։ Պատվաստանյութերից ինքնազգացողության վատթարացման դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում այժմ կիրառվում են երեք տեսակի պատվաստանյութեր. ռուսական Sputnik V-ն, բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և  չինական CoronaVac-ը։ Վերջին 2-ը հասանելի են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքի, իսկ Sputnik-ը՝ 18-ից 54 տարեկան  բուժաշխատողների,քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար։

Երեկ կատարվել է 3591 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 286 առողջացած և 11 մահվան դեպք:

Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221368 դեպք, որոնցից 209508-ն` առողջացած, 4357-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6436 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1046412 թեստավորում:

Սյուզի Սիրականյան