Գործընթացը պետք է լինի խաղաղ կարգավորման մաս, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո է․ ԱԳՆ խոսնակը՝ սահմանների ճշգրտման մասին

Հայաստան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱԳՆ վերջին հայտարարությունը եւ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այն ենթադրում է, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները պետք է մաս կազմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի, ասաց. «Այդ գործընթացը պետք է լինի խաղաղ կարգավորման գործընթացի մաս, իսկ խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո է»։
Հարցին՝ այսինքն՝ սահմանների ճշգրտման հարցը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւչափով չէ՞ կարգավորվելու, Նաղդալյանը ասաց.
«ԱԳՆ դիրքորոշումը հստակ արտահայտված է եւ ես ոչինչ չեմ կարող ավելացնել»։
Հիշեցնենք, որ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի,որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: