Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արձանի տեղադրման վայրի նպատակահարմարության շուրջ քննարկումներ են ընթանում. Ստեփանակերտի քաղաքապետարան

Արձանի տեղադրման վայրի նպատակահարմարության շուրջ քննարկումներ են ընթանում. Ստեփանակերտի քաղաքապետարան
Հայաստան
16:21, 23 май 2021
Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ հայտնում են՝ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ:

«Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար»,-նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանը բուռն քննարկումների առիթ է դարձել Արցախում: Քաղաքացիները մտահոգություն են հայտնում, թե  ինչպես է այն «հայտնվել» հուշարձանի տարածքում, նշում են, որ տարևօրնակ սիմվոլիկա կա, որը պետք է արգելվի պետական մակարդակով: