Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշը սահմանային միջադեպի մասնակից չի եղել. freenews.am

Առուշը սահմանային միջադեպի մասնակից չի եղել. freenews.am
Հայաստան
17:01, 23 май 2021
ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՓՈՒՉ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ 

Բազմաթիվ նվիրյալ և արժանավոր հայորդիներ, այդ թվում իհարկե սյունեցիներ, թե' 44-օրյա պատերազմի օրերին, և թե' հիմա, լուռ և անտրտունջ ծառայում են հայրենիքին, անում հնարավոր և անհնար ամեն ինչ։ Նրանք երբևէ ինքանգովազդով չեն զբաղվել և չեն զբաղվում, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իսկական հերոս է, ազգի պարծանք,գրում է freenews.am-ը։

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպին մասնակից են եղել բանակային կորպուսի ծառայողները' կորպուսի ստորաբաժանումներից մեկի անձնվեր և քաջարի պետի գլխավորությամբ, ով նույն օրը երեկոյան թուրքերի հետ ձեռնամարտի ժամանակ վիրավորում է ստացել։ Նրանք այս դժվարին օրերին քաջաբար և պատվով են իրականացնում իրենց ծառայությունը դա համարելով իրենց սրբազան պարտքը ու ամենևին չեն բարձրաձայնում այդ մասին։ Զինվորականների հետ միասին միջադեպին մասնակցություն են ունեցել նաև կամավորական սյունեցիները։

Փոխարենն այդ ծանր բեռը շտապեց իր վրա վերցրել Գորիսի քաղաքապետը՝ մամուլում հրապարակված նյութով և լուսանկարնփրով այնպիսի տպավորություն ստեղծելով, ասես անձամբ է մասնակել թուրքերի հետ հաշվեհարդարին, եղել առաջին դերում։ Ինչպես և 44-օրյա պատերազմի օրերին, երբ Առուշ Առուշանյանը անգամ հնարավորություն չի ունեցել մեկ կրակոց արձակել թշնամու ուղղությամբ, որովհետև այնտեղ որտեղ նա գտնվել է միշտ թշնամուց հեռու ու անվտանգ է եղել (առավելապես Ն.Խնձորեսկ գյուղի մատույցում ) և հիմնականում զբաղված է եղել կերուխումով, թանկարժեք խմիչքների դեգուստացիայով, իբր հայրենիքի նվիրյալ-գնդացրորդի լուսանկարներ տարածելով, հիմնականում ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին հերոսական հարցազրույցներ տալով, թե իբր ինքը պաշտպանում է հայրենիքը։

Իրականում ինչպես նշվեց , առ այսօր նա որևէ մարտական գործողության, անգամ մեկ րոպեով չի մասնակցել, որովհետև զինվորական համազգեստ հագնելու նպատակը պարզ է, որ հայրենիքի պաշտպանությունը չէ, այլ գովազդվելը, որպեսզի սեփական քաղաքում ու նրանից դուրս քաղաքական կշիռ ունենա։ Բայց դա նրան հաջողվում է մասամբ, որովհետև սյունեցիները, հատկապես գորիսեցիները Առուշիկին լավ են ճանաչում և շատ դեպքերում հումորով են վերաբերվում։

Հասկանալի է, որ այդ երիտասարդը ինչ-ինչ ճանապարհներով կարողացել է խուսափել հայոց բանակում ծառայելուց, ինչը հնարավոր է նրա մոտ թերարժեքության բարդույթներ են առաջացրել։ Գուցե հիմա պահն է ամեն գնով հաղթահարել այդ բարդույթները և հայ զինվորականի դերի մեջ մտնել ու խաղալ այդ դերը։ Բայց ավաղ երբեմն դերասաններն էլ են սայթաքում բեմում։ Իրականությունը կայանում է նրանում, որ Առուշը թուրքերին ծեծելու և վռնդելու միջադեպում մասնակցություն չի ունեցել։ Բարոյական չէ հերթական անգամ ուրիշների արյան և քրտինքի հաշվին լայքեր հավաքելը, հատկապես, որ սյունեցիները, հատկապես գորիսեցիները այս ամենից քաջատեղյակ են։