Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր 37 անասուն ադրբեջանական կողմից ետ է վերադարձվել. Տեղի համայնքապետարան

Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր 37 անասուն ադրբեջանական կողմից ետ է վերադարձվել. Տեղի համայնքապետարան
Հայաստան
18:13, 23 май 2021
Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր 37 անասունն ադրբեջանական կողմից ետ է վերադարձվել, տեղեկանում ենք Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։

Մյուս 5 անասունի վերադարձման համար բանակցությունները շարունակվում են»,- ասված է համայնքապետարանի հաղորդագրությունում։