Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու դեպքում կլինի պաշտոնական հաղորդագրություն․ ԱԳՆ խոսնակ

ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու դեպքում կլինի պաշտոնական հաղորդագրություն․ ԱԳՆ խոսնակ
Հայաստան
18:03, 24 май 2021
ԱԳՆ խոսնակ Մայիսի 12-ից Ադրբեջանի զինծառայողները հատել են Հայաստանի պետական սահմանն ու առաջացել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Հայաստանը խնդիրը լուծելու համար մայիսի 14-ին դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը, սակայն դեռևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանելով Civic.am-ի հարցին՝ արդյո՞ք Հայաստանի Հանարապետությունը չի պատրաստվում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ասաց, որ պաշտոնական հաղորդագրություններին այս պահին ոչինչ չի ավելացնի․ «Այդ դեպքում կլինի պաշտոնական հաղորդագրություն», - հավելեց ԱԳՆ խոսնակը։ Նշենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, և հանդիպման առանցքում է եղել Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: