Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն միակ երկիրն է, որը պրակտիկ օգնություն ցույց տվեց Հայաստանին այս դժվարին իրավիճակում․ Կոպիրկին. Տեսանյութ

Ռուսաստանը միակ երկիրն է, որը պրակտիկ օգնություն ցույց տվեց Հայաստանին այս դժվարագույն իրավիճակում։

Անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմին՝ նման կարծիքի է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հսկայական ջանքերի շնորհիվ դադարեցվեցին ռազմական գործողությունները, մարդկանց, երիտասարդ զինվորների զոհվելը, և դա շատ կարևոր է։ Ձեռնարկվել և հիմա էլ ձեռնարկվում են մեծ ջանքեր, ներդրվում են շատ մեծ ռեսուրսներ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը վերադառնա խաղաղ կյանքին»,- հավելել է նա։

Դեսպանը նշել է, որ մեծապես կարևորում են այն, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս արագ հաղթահարի պատերազմի հասցրած սթրեսը, իրեն անվտանգ զգա։

Մանրամասները՝ տեսանյութում։