Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակային պատրաստության պարապմունքներ. ՀՀ ՊՆ

Կրակային պատրաստության պարապմունքներ. ՀՀ ՊՆ
Հայաստան
22:48, 26 май 2021
5-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ մայիսի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության ուսումնական վարժանքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները զարգացրել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, մարտական իրադրության ժամանակ գործողությունների ներդաշնակման, անհատական և խմբային մարտի վարման կարողությունները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն և կատարել առաջադրված խնդիրները։