Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական WarGonzo ալիքը փոխհրաձգության վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում․ Տավուշի մարզում հանգիստ իրավիճակ է

Ռուսական WarGonzo ալիքը փոխհրաձգության վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում․ Տավուշի մարզում հանգիստ իրավիճակ է
Հայաստան
14:03, 27 май 2021
Ռուսական WarGonzo տելեգրամյան ալիքը տեղեկություն է տարածել, թե Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է եւ Բերդ համայնքից ալիքին հաղորդել են, որ այս պահին տեղի է ունենում փոխհրաձգություն։

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը Civic.am-ի հետ զրույցում հերքեց լուրը եւ նշեց, որ հանգիստ իրավիճակ է մարզում․«Ամեն ինչ հանգիստ է, մենք ամեն րոպե ճշտում ենք, պատասխանատու մարդկանց հետ խոսում ենք եւ հինգ րոպե առաջ ենք ճշտել՝ ամեն ինչ նորմալ է»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։