Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով
Հայաստան
15:29, 27 май 2021
Ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել  Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։ 

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։