Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կա հնարավորություն, ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու․ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը նշում է հնարավոր ուղիները

Կա հնարավորություն, ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու․ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը նշում է  հնարավոր ուղիները
Հայաստան
17:13, 27 май 2021
«Կա հնարավորություն, ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու, նրա մեկ, երկու, տասնյակ, քսան, հիսուն զինծառայողներին։ Նման քայլով, նման ուղղությամբ գործելու դեպքում մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծ քանակությամբ զինծառայողներ, ովքեր գտնվում են հակառակորդի հետ շփման պայմաններում, և նույն գործընթացը կարող է շարունակվել հակառակը։ Այսինքն՝ 10-ին մենք գերեվարենք, 11-ին՝ հակառակորդը, կամ 20-ին մենք գերեվարենք, 15-ին՝ հակառակորդը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Նրա խոսքով, եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծման և մեր պետական սահմանի վերակագնման ճանապարհով, մենք ունենք երկու ուղի, առաջինը՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել և նրանց հետ շպրտել, ունենք երկրորդ ճանապարհ՝ կիրառել ուժ, ստիպել հակառակորդին նահանջելու, իսկ գերեվարել այս կողմից այն կողմից զինծառայողների,դա նույնպես ռազմական ուղի է, որը լուծման չի բերի։

«Կարող ենք գնալ այդ ճանապարհով գերեվարել հակառակորդին, նույնը կկատարի ինքը, կկատարենք մենք, կստեղծվի ռազմական բախում։ Ընդհանուր բոլոր տեսակետները, բոլոր տարբերակները ԶՈՒ-ում քննարկվում են և մենք կկայացնենք համապատսխան որոշում, որը ես այս ամբիոնից հրապարակել չեմ կարող»,-ասաց Էդվարդ Ասրյանը։  

Ինչ վերաբերվում է շրջափակմանը, Էդվարդ Ասրյանը նշեց, որ   հակառակորդի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով գտնվում են շրջափկման մեջ, նրանք ևս դուրս են գալիս, բանակցությունների, իրենց համապատասխան ճանապարհ տալու դուրս գալու, հետ քաշվելու, եթե չեն կատարել ստիպել են և նրանք թողել են իրենց դիրքերը և հետ են քաշվել ու դա մի քանի ուղղություններով։

«Նաև դուք կարող եք տեսած լինել, ինչպես են մեր զինծառայողները պարտադրում իրենց հետ քաշվելու, սակայն զինվորական ստորաբաժանումը շրջափակելով հակառակորդին՝ նրա դեմ պետք է կիրառի ուժ, զենք, որը նրան կստիպի լիարժեք հետ քաշվելու մեր սահմաններից։ Եթե դուրս են գալիս իրար դիմաց և փորձում են պարտադրել՝ յուրաքանչյուրն իր կամքը, ապա դա բերում է բախման»,-ասաց Էդվարդ Ասրյանը

Նա նաև տեղեկացրեց, որ շրջափակում են հակառակորդին, ստեղծում են պայմաններ, թելադրում  են պայմաններ, որ հակառակորդը զորքը պետք է դուրս բերի,  նրանք ենթարկվում են մեր պայմաններին, հանում են զորքը, սակայն մեկ այլ ուղղությամբ գնում են համապատսխան զարգացումներ, և այդ ուղղությամբ վերցնում են շրջափակման մեջ պարտադրում են, հետ են քաշվում։