Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակը

2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակը
Հայաստան
17:18, 27 май 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ Կութ համայնքում են:
 
Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈՒ գործողությունները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ այցից: