Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը Խաչքարերի պուրակում

«Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը Խաչքարերի պուրակում
Հայաստան
11:17, 28 май 2021
Մայիսի 27-28-ը  Երևանում՝ Խաչքարերի պուրակում, կազմակերպվել է  «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին իր տաղավարով մասնակցում է նաև Սյունիքի մարզը։  

Երկու օրերի ընթացքում Հայաստանի 10 մարզ Երևանի սրտում կցուցադրեն իրենց զբոսաշրջային գրավչությունները՝ արկածային հնարավորությունները, յուրօրինակ գաստրո վայրերը, գողտրիկ, քիչ բացահայտված այցելավայրերը, մարզին բնորոշ փորձառությունները և խոհանոցային առանձնահատկությունները։ Միջոցառումը միտված է՝ աշխուժացնելու համավարակից տուժած զբոսաշրջության ոլորտը, ստեղծելու ճամփորդական տրամադրություն համաքաղաքացիների շրջանում՝ ամառային արձակուրդներին ընդառաջ և արժևորելու Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժը։
 
Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր, մշակութային, արհեստի ցուցադրություններ, առցանց մարտահրավերներ՝ #ՃանաչիրՀայաստանը (#TraveForArmenia) սոցիալական արշավի շրջանակներում։

Ցուցահանդեսն իրականանում է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։