Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են զարգացմանն ուղղված համագործակցության ընդլայնման հեռանկարները․ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի և Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյի այցը Գորիս

Քննարկվել են զարգացմանն ուղղված համագործակցության ընդլայնման հեռանկարները․ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի և Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյի այցը Գորիս
Հայաստան
16:38, 01 июнь 2021
ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի առաջին օրը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն Գորիս քաղաքում էին` հանդիպելու գործընկերների և քաղաքացիների հետ և գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։ Քննարկվել են զարգացմանն ուղղված համագործակցության ընդլայնման  հեռանկարները։

CERTOUR II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում ԵՄ ծրագրի եզրափակիչ միջոցառման մասնակցներին ողջունելուց հետո «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ հանդիպման ընթացքում դեսպանը ծանոթացավ մարդասիրական աջակցության իրավիճակին և ԼՂ-ից տեղահանված բնակչության կարիքներին։ Այնուհետև, Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնը տպավորեց դեսպանին իրականացված ծրագրերի արդյունքներով։ Դեսպանը հանդիպեց ԵՄ-ն բիզնեսի համար ծրագրի շահառու՝ ձեռներեց Արամ Գասպարյանի հետ։

Գորիսի պետական քոլեջ / Goris State College-1ում՝ ՄԿՈՒ ուսանողների հետ դեսպան Վիկտորինը քննարկեց գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի հնարավորությունները։

Գորիսի մասը եզրափակվեց Հին Գորիսի քարանձավային սմարթ քաղաք այցելությամբ, որը վերականգնվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում և հանդիպեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, տեղական բիզնեսի և համայնքային նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։