Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկությունները

Դատախազությունն ուսումնասիրում է ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկությունները
Հայաստան
19:41, 01 июнь 2021
Տարբեր քաղաքական ուժեր, անհատներ այս օրերին ահազանգում են ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին և պահանջում իրավապահներից գնահատական տալ դրանց։
 
Civik.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ ընտրակաշառքի վերաբերյալ որևէ ահազանգ ստացե՞լ են առ այսօր և ինչպիսի արձագանք է եղել դրանց։ 

Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ տարբեր բնույթի ահազանգեր ստացվել են, որպես կանոն՝ դրանք ընդհանրական բնույթի են եղել, բայց անկախ դրանից՝ դատախազության կողմից հանձնարարվել է դրանցից յուրաքանչյուրով կատարել ստուգողական աշխատանքներ:

«Շուտով մենք դրա հետ կապված հրապարակում կապահովենք»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։