Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից բաց կլինի երթևեկության համար․ ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև ամառ. ՏԿԵՆ

Հայաստան
Ադրբեջանի զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):
Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են»,- հայտարարել էր Արցախի ներքին գործերի նախարարությունը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից Civic.am-ին հայտնեցին, որ ճանապարհի ասֆալտապատման առաջին շերտն արդեն իրականացվել է։ Ընթանում են երկրորդ շերտի անցկացման աշխատանքները։ Ապրիլի 1-ից ճանապարհը բաց կլինի երթևեկության համար։ «Ճանապարհը եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի մինչև ամառ։ Ամռանը այն կհանձնվի շահագործման»,- նշեցին ՏԿԵ նախարարությունից։