Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է. Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է. Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
Հայաստան
10:39, 31 март 2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է մարտի 31-ին՝ ժամը 09:20-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի տարածաշրջանում տեղումներ են ձյան տեսքով։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցներն առցանց հետևում են ճանապարհների ընթացիկ պահպանում իրականացնող կազմակերպությունների աշխատանքներին։ Անհրաժեշտության դեպքում տրվում են համապատասխան հանձնարարականներ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։