«Հայաստան» դաշինքի պատգամավորի հարվածի հետևանքով Վլադիմիր Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածք, առաջացել է կարեր դնելու անհրաժեշտություն. նա գտնվում է հիվանդանոցում. Արթուր Հովհաննիսյան

Հայաստան
«Այսօր ԱԺ Պետական իրավական հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել փակ քննարկում, որին հրավիրված է եղել նաև Եղիշե Կիրակոսյանը, և այդ քննարկման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանը՝ առանց որևէ հիմնավորման, հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել է մարմնական վնասվածք, ինչի հետևանքով նաև բժշկական միջամտության անհրաժեշտություն է առաջացել՝ կարեր դնելու տեսքով»,- այս մասին Civic.am-ին հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա նաև ասաց, որ հարված հասցնելուց հետո Սահակյանն անմիջապես փախել է այդ սենյակից և թաքնվել ԱԺ սենյակներից մեկում։
Արթուր Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ այդ մասին ահազանգել են ոստիկանություն, տեղեկացրել են նաև դատախազությանը, և հիմա ոստիկանությունը գործողություն է իրականացնում «Հայաստան» դաշինքի պատգամավորին հայտնաբերելու և քրեաիրավական հետևանքներ իրականացնելու համար։
Այս պահին Վլադիմիր Վարդանյանը գտնվում է հիվանդանոցում։
Ըստ Civic.am-ի տեղեկությունների՝ դաշնակցական վարորդ-պատգամավորը դեպքից հետո թաքնվել էր ԱԺ զուգարանում, որտեղից նրան հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանները։
Միջադեպին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ տեղեկացնելով միջադեպի մասին, և հավելել. «Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»։
Լիլիթ Թադևոսյան