Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղեգնաձորում կառուցման փուլում է հյուրանոցային համալիրը, գինեգործարան հիմնելու նախագծանախահաշվային աշխատանքներն ընթացքի մեջ են․ Փաշինյան

Վայոց ձորի մարզում ծանոթացա «Թավիթիան Վինյարդս» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին. Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Դրա շրջանակում արդեն ներդրվել է 3 մլրդ դրամ.  Եղեգնաձորում կառուցման փուլում է հյուրանոցային համալիրը, գինեգործարան հիմնելու նախագծանախահաշվային աշխատանքներն ընթացքի մեջ են:

Միաժամանակ, Գլաձոր համայնքում արդեն իսկ հիմնվել են 12 հա խաղողի այգիներ, նախատեսվում է հիմնել ևս 10 հա` մինչև 2024 թվականը»։