Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարգարյան փողոցի վրա փորձում են կանգառը «զավթել»․ տանիքն արդեն կապել են

Մարգարյան փողոցի վրա փորձում  են կանգառը «զավթել»․ տանիքն արդեն կապել են
Հայաստան
20:14, 06 июнь 2021
Քիչ առաջ Աջափնյակի բնակիչները Civic.am-ին տեղեկացրեցին, որ Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ «Կայսեր» սուպերմարկետից քիչ ներքև գտնվող կանգառի վրա տանիք են կապել։

Տեղեկացրեցին, որ կանգառը գտնվում է երկու խանութների մեջտեղում և չի բացառվում, որ վաղը կանգառի տարածքը վերանա և վերածվի ապօրինի խանութի՝ մյուս երկուսի հետ միավորված։

Խնդրի վերաբերյալ նրանք արդեն տեղեկացրել են նաև ոստիկանությանը։

Թե որպես ինչ տարածք է դա ծառայելու, բնակիչները տեղյակ չեն։