Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին անգամ կառավարության կողմից կանոնակարգվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կառավարման ոլորտը․ Ռոմանոս Պետրոսյան

Առաջին անգամ կառավարության կողմից կանոնակարգվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կառավարման ոլորտը․ Ռոմանոս Պետրոսյան
Հայաստան
12:23, 07 июнь 2021
«Սևանա լճի համալիր ծրագրով նախատեսված էր 2 միջոցառում՝ փաստացի ծախսը կազմել է 68,2 մլն դրամ, որից Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման համար՝ 7,6 մլն դրամ։ Համաձայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում միջոցառման ավարտական հաշվետվության, Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի արդյունագործական պաշարները 2020թ․կազմել են՝ սիգ՝  586 տոննա, կարաս՝ 27 տոննա, Սևանի իշխան՝  4,56 տոննա և խեցգետնի պաշարը այսօրվա դրությամբ կազմում է 105 տոննա»,- ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետորսյանն անդրադառնալով 2020թ․ բյուջետային ծրարգրերի կատարմանը։ 

Նշենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթանում են բյուջետային քննրակումներ։    

Նախարարի խոսքով Առաջին անգամ կառավարության կողմից կանոնակարգվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների օգտագործման և կառավարման ոլորտը։ Նա նշեց, որ 2020թ․ ձկան որսի ծավալը սահմանվել էր 300 տոննա և փաստացի որսվել է 204,5 տոննա սիգ, իսկ 2021թ․ մարտին մեկնարկել է սիգի որսի երկրորդ փուլը և սահմանվել է 250 տոննա որսի ծավալ։ 

«2020թ․ Շրջական միջավայրի նախարարության կողմից իրականացվել է 5 ծրագիր, որոնցում ներառված են եղել 29 միջոցառումների համար նախատեսված 7մրդ 578 մլն դրամ, որից 1,5մլրդ-ը Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության էկոտարածաշրջանային ծրագիր՝ Հայստան 3-րդ փուլ ծրագրով» հատկացված միջազգային դրամաշնորհային միջոցներն են։ Շրջակա միջավայրի նախարարության 2020թ․ պետական բյուջեն առանց միջազգային դրամաշնորհային ծրագրի կատարվել է 90,5 տոկոսով։ Փաստացի ծախսը կազմել է 5 մլրդ 421 միլիոն դրամ»,- ներկայացրեց Ռոմանոս Պետրոսյանն ու հավելեց, որ 8 մլն դրամ վերադարձվել է Կառավարության պահուստային ֆոնդ։