Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կութ գյուղի 80 անասուն շարունակում է մնալ ադրբեջանական կողմում․ համայնքապետ

Կութ գյուղի 80 անասուն շարունակում է մնալ ադրբեջանական կողմում․ համայնքապետ
Հայաստան
12:40, 07 июнь 2021
Կութ գյուղի 80 անասուն շարունակում է մնալ ադրբեջանական կողմում։

Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ «Բանակցության գնացել են, բայց հլը ոչ մի բան չգիտեմ»,- ասաց համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղում հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո 81 անասուն կրակահերթի պատճառով փախել էին դեպի ադրբեջանական կողմ։

Մեզ հետ զրույցում հետ զրույցում Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը երեկ՝ հունիսի 6-ին,ասել էր, որ 81 անասունից 1-ը փախել, եկել է հայկական կողմ, իսկ 80-ը շարունակում են մնալ ադրբեջանական կողմում։

«Հիմա փոխմարզպետի զանգին եմ սպասում։ Էս պահին ուրիշ բան չկա, տարել են մեր անասունները, ոչ մի արձագանք, ոչ մի բան չկա, թե ի՞նչ եղավ, հանդիպում ունեցա՞ն, թե՝ չէ, ոչ մի բան։ Կորպուսի հրամանատարն էլ բարձրացել է ընդեղ, բայց դեռ ոչ մի բան չեն ասում»,- նշել էր նա։

Հիշեցնքնք նաև, որ հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

«Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:

Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ  Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել միջադեպ։ Ադրբեջանցի զինվորները կրակել են գյուղի հովվի վրա։

Իրավաբան․net-ը կապ էր հաստատել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանի հետ, ով ասել էր․ «Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև համ խառն ենք, համ էլ հաստատ չգիտեմ, հլը հովիվը տեղ չի հասել, անասուններն էլ չեն հասել, որ իմամանք՝ ինչ է եղել, ոնց է եղել»։