Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեզ ինչ-որ բան պարտադրելու փորձ են. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեզ ինչ-որ բան պարտադրելու փորձ են. Ալեն Սիմոնյան
Հայաստան
18:38, 19 апрель 2023
Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, դրանք արվում են նաեւ հերթական անգամ մեզ ինչ-որ բան պարտադրելու նպատակով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա գնահատմամբ՝ Ալիեւը, որը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հայերին ընդունել քաղաքացիություն կամ լքել իրենց տները, հերթական անգամ ատելություն է դրսեւորել հայերի նկատմամբ եւ ցույց տվել, որ Ադրբեջանն անազատ երկիր է: