Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 8-ին պայմանագրային զինծայառող Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով է հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ հայտարարությունը

Հունիսի 8-ին պայմանագրային զինծայառող Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով է հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ հայտարարությունը
Հայաստան
15:10, 08 июнь 2021
Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»,-հայտնել է ՀՀ ՊՆ-ն ի պատասխան այսօրվա միջադեպի։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր այսօր ևս մեկ հայ զինծառայողի գերեվարման մասին, թե, իբր,  Հայաստանի զինված ուժերի մի խումբ հատել է շփման գիծը, որի հետևանքով գերեվարվել է մեկ հայ զինծառայող՝ նրան ներկայացնելով որպես դիվերսանտ։