Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները կհանդիպեն վարչապետի օգնականին

Զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները կհանդիպեն վարչապետի օգնականին
Հայաստան
13:40, 21 апрель 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ, և տևական ժամանակ փակել էին հարակից փողոցները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով, այսօր կհանդիպեն Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանին։

«Հանդիպման ընթացքում պարզ կլինի՝ կընդունե՞ն մեզ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը, թե՞ ոչ։ Սպասում ենք այդ հանդիպմանը, դրանից հետո կորոշենք մեր անելիքները»,- լրագրողների հետ զրույցում ասել են ծնողները՝ հավելելով, որ դժգոհ են գործի քննության ընթացքից և չեն վստահում նախաքննական հրապարակված վարկածին։

Այս քրեական գործով այժմ 5 մեղադրյալ կա, 3-ը կալանքի տակ են, այդ թվում՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, որը, ըստ պաշտոնական վարկածի, փորձել էր բենզինով թեժացնել զինվորական կացարանի վառարանը, ինչից էլ ծագել էր հրդեհը։ 

Մյուս մեղադրյալները բարձրաստիճան զինվորականներ են, որոնք պատասխանատու էին զորամասի հրդեհային անվտանգության համար։