Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա օրերին սպասվում է անձրև ու ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև ու ամպրոպ
Հայաստան
19:40, 21 апрель 2023
Երևան քաղաքում՝

Ապրիլի 21-ի ցերեկը,   24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 22-23-ին  երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում  հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 21-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ին, 23-ի երեկոյան ժամերին,  25-26-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ին կնվազի 3-5 աստիճանով, 22-23-ին նույնքանով կբարձրանա։