Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ է մուտք գործել 899 հազար 431, ելք կատարել՝ 911 հազար 342 քաղաքացի․ Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատը ելումուտ ունեցել

Այս տարվա  առաջին եռամսյակում ՀՀ է մուտք գործել 899 հազար 431, ելք կատարել՝ 911 հազար 342 քաղաքացի․ Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատը  ելումուտ ունեցել
Հայաստան
17:55, 05 май 2023
ՀՀ սահմանային մուտքերի և ելքերի գրանցումներն ըստ սահմանահատողի քաղաքացիության (փաստաթղթի տրման) երկրի, 2023թ. հունվար-մարտ ամիսներին ունի հետեւյալ պատկերը՝ ՀՀ է մուտք գործել 899 հազար 431, ելք կատարել՝ 911 հազար 342 քաղաքացի։

Ամենամեծ թիվը կազմում են ՀՀ քաղաքացիություն ունեցողները, որոնցից 388 հազար 985 հոգի մուտք է ունեցել մեր երկիր, 388 հազար 475-ը՝ ելք։ Հաջորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝  319 հազար 138 մուտք,  334 հազար 001 ելք։ Հաշվետու ժամանակաշրջանում հարեւան երկրներից ՀՀ է մուտք գործել մասնավորապես Վրաստանի 77 հազար 650 քաղաքացի, ելք ունեցել ՝74 հազար 821-ը։ Հարեւան մյուս երկրից՝ Իրանից, անցած երեք ամիսներին ՀՀ մուտք է կատարել այդ երկրի քաղաքացի հանդիսացող 31 հազար 168 մարդ, ելք է կատարել 30 հազար 783 քաղաքացի։ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 10 հազար 202 հոգի մուտք է ունեցել մեր երկիր, 10 հազար 753-ը՝ ելք, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 3 027 մարդ մուտք է ունեցել, 2 984-ը՝ ելք։  

Չեխիայի Հանրապետության, որտեղ ներկայումս գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 672 քաղաքացի է մուտք գործել անցած երեք ամիիսներին, 668-ը՝ ելք կատարել։  Այլ երկրներից ՀՀ մուտքերի եւ ելքերի պատկերն այսպիսին է՝ մուտք՝ 7 949 մարդ, ելք՝ 7 851մարդ։ Մեր երկիր են այցելել նաեւ մասնավորապես ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Կիպրոսի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Լիտվայի, Իտալիայի, եվրոպական մի շարք այլ երկրների, ինչպես նաեւ՝ Արաբական Միացյալ էմիրությունների, Իսրայելի, Եգիպտոսի քաղաքացիներ։  Նշենք, որ տվյալները վերցված են Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից։