Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները առավոտյան 6-ից սկսած կրակ են բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմն ունի 2 վիրավոր․ ժամը 07:50-ի դրությամբ կրակը շարունակվում է. ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ․ ՀՀ ՊՆ

Հայաստան
08:03, 11 май 2023
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 
․․․
Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: 

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը: 
․․․
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
 
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրությունում։