Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր. Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ

Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր. Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ
Հայաստան
08:18, 11 май 2023
Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրությունում։