Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ-ն բակալավրիատի 2023-2024 ուստարվա ընդունելության դիմորդների թվով կրկին առաջատար է․ ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ-ն բակալավրիատի 2023-2024 ուստարվա ընդունելության դիմորդների թվով կրկին առաջատար է․ ԵՊՀ ռեկտոր
Հայաստան / Գիտություն
22:12, 12 май 2023
Երևանի պետական համալսարանը բակալավրիատի 2023-2024 ուստարվա ընդունելության դիմորդների թվով կրկին առաջատար է հայաստանյան, իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ մարզային բուհերի շարքում․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Բակալավրի 59 կրթական ծրագրերի հայտարարված 2461 տեղի համար ընդունելության առաջին փուլով մենք ունենք 3159 դիմորդ։ Ընդ որում՝ անցյալ տարի ընդունելության առաջին փուլով մենք ունեցել ենք 2873 դիմորդ, այսինքն՝ այս տարի դիմումներն ավելացել են գրեթե 10 տոկոսով։

Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ ավելի մեծ թվով դիմորդներ ունեցող կրթական ծրագրերի շարքում են նաև այն 6 ծրագրերը, որոնց դեպքում սահմանված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք։ Սա վստահաբար պայմանավորված է դիմորդների շրջանում պետության սահմանած առաջնահերթությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև հետագայում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու վստահությամբ։

Հաջողություն եմ մաղթում մեր բոլոր դիմորդներին։ Մենք սպասում ենք ձեզ Երևանի պետական համալսարանում։