Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի մետրոպոլիտենը «Թանգարանների գիշեր»-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի մետրոպոլիտենը «Թանգարանների գիշեր»-ը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստան
22:25, 18 май 2023
Երևանի մետրոպոլիտենը անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով. մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին. այս մասին տեղեկացավԵրևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին։
Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում ձեզ և հիշեցնում, որ մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով»,- ասվում է հաղորդագրության մեջ։