Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ 29.800 քառ. կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը. վարչապետ

«ՀՀ 29.800 քառ. կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները»,- այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ սա դեռ քաղաքական դիրքորոշում է, իսկ հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել:

Ինչպես նշեց վարչապետը, անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են՝ հիմնված հավասարության սկզբունքի վրա:

Ինչ վերաբերում է Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանագահների 2019թ.-ին փոխանցած փաթեթին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ փաթեթը ոչ մերժվել է, ոչ էլ չի մերժվել, որովհետև մեր ընկալումն այն է, որ այդ փաթեթը մինչև 2018-ի մայիսը տեղի ունեցած բանակցային պրոցեսի արտահայտումն է եղել. դա եղել է 2016-ի կոնֆիգուրացված տարբերակը, որը ներառել է նաև Քելբաջարի և Լաչինի շրջանի միջանկյալ վերադարձի գաղափարը»:

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի դիրքորոշումների տարբերությանը, վարչապետն առաջարկեց հիմնվել նրանց հայտարարությունների վրա և ըստ այդմ ձևավորել պատկերացումները: