Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր ադրբեջանցիները, որոնք այս պահին Հայաստանում են՝ իրենց որոշմամբ են հատել սահմանը, մոլորվածներ չկան․ ՀՀ վարչապետը՝ Միշելի հայտարարության մասին

«Մոլորվելու հետևանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան, բայց այս պահի դրությամբ մոլորված լինելու հետևանքով Հայաստանում հայտնված ադրբեջանցիներ չկան։ Բոլոր ադրբեջանցիները, որոնք այս պահին Հայաստանում են իրենց որոշմամբ են հատել սահմանը», - այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հաստատում եմ, որ ցանկացած ադրբեջանցի, ով մոլորված լինելու հետևանքով կհայտնվի Հայաստանում հեշտացված կարգով՝ հնարավորինս արագ, կվերադարձվի Ադրբեջանին, բայց այս պահին այդպիսի քաղաքացիներ մենք չունենք»,-հավելեց վարչապետը։ 

Ինչ վերաբերում է գերեվարված ադրբեջանցիների արտահանձնմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատրաստ են այդ հարցը քննարկել իրավական ընթացակարգերն անցնելուց հետո․ «Մենք չենք կարող մյուս կողմից ուղղակի անտեսել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, բայց որևէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում։ Նախաքննության փուլում է գործը, եթե լինի համապատասխան եզրակացությունը և ուղարկվի դատարան, դատարանը որոշում կկայացնի, որից հետո հնարավոր է տարբեր լուծումներ լինեն»,-ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում